Արամ Մանուկյանն ավելի լավ է` ցուցադրեր Հայ ազգային կոնգրեսը լքածների կուսակցական տոմսերի տոպրակները: Այդ մասին, սեպտեմբերի 26-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը հավաքվածներին ցուցադրեց ՀՀԿ-ն լքած անձանց մի քանի տասնյակ կուսակցական տոմսեր:
Շարմազանովն արձագանքել է` տալով միայն ՀԱԿ-ը լքած երկու գործիչների` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ խորհրդարանի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի անունները:
«Հանրապետական կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, այնտեղ գալիս եւ գնում են, սակայն մեծ հոսք մեր կուսակցությունից չկա»,- ասել է Շարմազանովը:




























