Ամերիկացի հետազոտողները փորձ են կատարել ամուսնական զույգերի հետ։ Պարզվել է, թե ինչպես են վիճաբանություններն ազդում առողջության վրա, եւ գիտնականների եզրակացությունները մխիթարական չեն։
Ինչպես տեղեկացրել է Օհայոյի համալսարանի Բժշկական կենտրոնը, ամուսինների միջեւ վեճերը միայն տրամադրությունը չէ, որ փչացնում են։ Հետեւանքներն անհամեմատ ավելի լուրջ են, եւ դրանք խորանում են տարիքի հետ։
Փորձին մասնակցել է 43 ամուսնական զույգ։ Բոլորին տրվել է 20 րոպե՝ չլուծված ընտանեկան խնդիրները քննարկելու համար։ Գիտնականները նկարահանել են նրանց խոսակցությունները։ «Զրույցի» արդյունքներից հետո հետազոտության մասնակիցներից ուսումնասիրության համար արյուն են վերցրել։
Որքան ավելի ագրեսիվ, չափից ավելի հուզական էր հարաբերությունների պարզումը, այնքան ավելի շատ էին հետազոտվողների արյան մեջ աղիների բորբոքման համախտանիշի մարկերները։
Սթրեսի ժամանակ, որոնք մարդիկ իրենք են երբեմն ստեղծում իրենց եւ մերձավորների համար, միայն աղիները չէ, որ տուժում են։ Վաղուց կապ է հայտնաբերվել այդ հիվանդության եւ սթրեսի այնպիսի հետեւանքների առաջացման միջեւ, ինչպիսին են դեպրեսիան, սիրտ-անոթային գործունեության խանգարումները եւ իմունիտետի հետ կապված խնդիրները։
Տհաճ արդյունքներից մեկը նաեւ ավելորդ քաշ, իսկ հետագայում՝ ճարպակալում ձեռք բերելն է։ Տարիքը, նշել են մասնագետները, սրում է աղիների բորբոքային պրոցեսները, ուստի վիճաբանություններն առավել վտանգավոր են տարեց հասակում։




























