Բրիտանական գրադարանը թողարկել է Արթուր Քոնան Դոյլի` նախկինում չհրապարակվող առաջին վեպը` «Ջոն Սմիթի պատմվածքները» (The Narrative of John Smith):
144 էջանոց գրքի արժեքը, որը հասանելի է օն-լայն տարբերակով, կազմում է 9,95 ֆունտ ստեռլինգ մոտավորապես 15,3 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վեպը գրվել է 1883-1884 թվերին, սակայն ձեռագիրը կորել է հրապարակչություն տանելու ճանապարհին: Հեղինակը այն վերականգնել է հիշողությամբ:




























