Նորվեգիայում մասնավոր հատվածի համարյա 25 000 աշխատող  գործատուների հետ բանակցությունների խզումից հետո երկուշաբթի առավոտից գործադուլի կդիմիև մոտ օրերին գործադուլներն ավելի ինտենսիվ կդառնան, կիրակի տեղեկացրել է երկու խոշոր արհմիություն, հայտնում է Reuters-ը։  

Գործադուլը վերաբերելու է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են շինարարությունը, գարեջրի գործարանները, լաստանավային օպերատորները և արտադրողները, ներառյալ  Aker Solutions-ը, Norsk Hydro-ն  և Carlsberg Group-ի ստորաբաժանումները։.

Արհմիությունները հայտարարել են, որ գործադուլը չի անդրադառնա Նորվեգիայում նավթի և գազի արդյունահանմանը։

Եվս 16 000 աշխատող գործադուլ կհայտարարի ապրիլի 21-ից, եթե համաձայնություն ձեռք չբերվի, և վերջնական արդյունքում գործադուլին կարող է մասնակցել շուրջ 200 000 աշխատող, հայտարարել են արհմիությունները։

Արհմիությունները պահանջում են իրական աշխատավարձի բարձրացում այս տարում։