Իշխող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ ընթացող երկխոսության ձախողումը Հայ ազգային կոնգրեսի խղճի վրա է: Այդ մասին, սեպտեմբերի 26-ին, կայացած ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի` Հանրապետական կուսակցության պատգամավոր, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը: Նրա խոսքով, ՀԱԿ-ի կողմից ընտրված վերջնագրերի լեզուն անընդունելի է:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի եւ կոալիցիայի միջեւ երկխոսությունը ընդհատվել է Տիգրան Առաքելյանի ձերբակալությունից հետո: Չնայած ՀԱԿ-ի պահանջներին` նրան ազատ չեն արձակել:

Շարմազանովն անդրադարձել է նաեւ WikiLeaks-ի` Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված հրապարակմանը, որին ՀԱԿ-ի ղեկավարը մեջբերումներ է արել սեպտեմբերի 9-ի եւ 23-ի միտինգների ժամանակ: Ամերիկյան դիվանագետների հրապարակումների համաձայն, 2008 թվի ընտրություններն անցկացվել են լուրջ խախտումներով, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների ոչ թե 21 տոկոսը, այլ 30-ից 35 տոկոսը: Մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` Շարմազանովը նշել է. « Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ կաներ անդրադառնար WikiLeaks-ի` իր վերաբերյալ հրապարակումներին»: