Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակում, սեպտեմբերի 27-28-ին, տեղի կունենա դատավորների եւ ԵՄ փորձագետների համատեղ քննարկում՝ մրցակցության ոլորտի նոր իրավական զարգացումների վերաբերյալ: Այն կազմակերպվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ու ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից:

Երեւանում կայանալիք սեմինարի ընթացքում Հայաստանի դատավորները հնարավորություն կունենան քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը: ԵՄ անդամ պետությունների փորձագետներ պարոն Կ. Շթոքմանը եւ տիկին Յ.Սովիենեն կներկայացնեն «Հակամրցակցային  համաձայնությունների արգելումը», «Գերիշխող դիրքի չարաշահումը» եւ «Համակենտրոնացումների իրավական կարգավորումը» թեմաներով զեկույցներ, ինչպես նաեւ Արդարադատության եվրոպական դատարանի  գործեր եւ որոշումներ` չհիմնավորված գների վերաբերյալ: Այնուհետեւ կքննարկվեն նշված թեմաներին վերաբերող երկու գործ, որոնց առնչությամբ վարույթ է իրականացրել Հանձնաժողովը եւ դատավաճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը: