Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել է, որ շոգի ինդեքսները Բանգկոկի Բանգնա շրջանում, Չոնբուրի նահանգի Լաեմ Չաբանգում եւ Փհուկետում վաղը կգերազանցեն 54 աստիճանը, տեղեկացրել է Thai PBS World-ը։
Պարբերականը նշել է, որ այդ ինդեքսը վկայում է այն մասին, որ մարդու մարմինը զգում է եղանակն այն ժամանակ, երբ հարաբերական խոնավությունը համադրվում է օդի ջերմաստիճանի հետ։
Գերատեսչությունում նշել են, որ այդպիսի շոգի երկարատեւ ազդեցությունը կարող է հանգեցնել ջերմային հարվածի։
Այսօր, օդերեւութաբանական ծառայությունների տվյալներով, Փհուկետում օդի ջերմաստիճանը +34 է, Բանգկոկում՝ +38։





























