Հայաստանը միացել է երեխաներին անօրինական հավաքագրումից, նաեւ զինված ուժերի կամ խմբավորումների կողմից շահագործումից պաշտպանության մասին փարիզյան պարտավորություններին: Անգոլայի, Բեսնիա եւ Հերցոգովինայի, Կոստա Ռիկայի եւ Սան Մարինոյի հետ միասին, Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում, սեպտեմբերի 26-ին, միացել է փարիզյան սկզբունքներին:
Այսպիսով, պետությունների թիվը, որոնք հավանություն են տվել այս նախաձեռնությանը, հասել է 100-ի: ՄԱԿ-ի անդամ երկրների ավելի քան կեսն արդեն միացել են փարիզյան պարտավորություններին, հաղորդում է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կայքը:
Փարիզյան պարտավորություններն ընդունվել են 2007-ի փետրվարին:




























