Չելյաբինսկի մարզում մեկուկես տարեկան տղան խեղդվել է լոգարանում։ Այս մասին հայտնում է URA.RU-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Միջադեպը տեղի է ունեցել Միասսում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավագ երեխան լոգարանում հայտնաբերել է մեկուկես տարեկան եղբոր դին՝ առանց կենդանության նշանների։ Նշվում է, որ ծնողներն իրենց որդուն թողել են առանց հսկողության և գնացել այլ սենյակ ալկոհոլ խմելու։
Միջադեպից հետո Անչափահասների հարցերով ստորաբաժանման աշխատակիցները բերման են ենթարկել մահացածի մորը։





























