Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կարող է դառնալ Ռուսաստանի բանկի հաջորդ նախագահ։ Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նման միտք է հայտնել ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։
«Կարծում եմ՝ դա լրիվ հնարավոր է»,- ասել է նա Նյու Յորքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Կենտրոնական բանկի ղեկավարը ոչ ոքից կախում չունեցող մարդ է»,-ավելացրել է Կոստինը։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբեր 26-ին ստորագրել էր փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի պաշտոնանկության մասին հրամանագիրը։
Ռուսաստանի նախագահը արձագանքել էր Կուդրինի այն խոսքերն, որ ինքն իրեն չի տեսնում ապագա կառավարությունում, եթե 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո այն ղեկավարի ՌԴ գործող նախագահ Մեդվեդեւը։




























