Հայաստանից իմ բացակայության 5 տարիների ընթացքում երկիրը լուրջ առաջաընթաց է գրանցել: Այդ մասին «Հայաստանի անկախության 20 տարին եւ տարածաշրջանը» թեմայով քննարկման ժամանակ` սեպտեմբերի 27-ին, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` հավելելով, որ այդ մասին վկայում են նաեւ Հայաստանի տեղեկագրի դեղին էջերը:
Միաժամանակ Էվանսը նշել է, որ առաջընթաց հատկապես նկատելի է մայրաքաղաքում, իսկ շրջաններում նկատելի առաջընթաց չի նկատվում: «Միգուցե 5 տարին այնքան էլ շատ չէ համակողմանի զարգացման համար, սակայն շատ ոլորտներում առկա է ակնհայտ առաջընթաց»: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի զարգացման մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որոնց առկայության պայմաններում Հայաստանը հռչակեց իր անկախությունը` 1988 թվի երկրաշարժ, շրջափակում, տնտեսական ճգնաժամ, հետպատերազմյան իրադրություն:
«Կան բացթողումներ, սակայն որտե՞ղ դրանք չեն լինում, իմ երկրում դրանք եւս կան»,-նշել է դիվանագետը:
Անդրադառնալով Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կասեցմանը` նա նշել է, որ դրա պատճառը պաշտոնյաների ոչ համապատասխան վարքն է եղել, ազդել են նաեւ 2008 թվի մարտի 1-ի դեպքերը:




























