Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է իրավիճակի զարգացումը Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ շեշտադրելով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման հարցը։ Լաչինի միջանցքում իրադրության ներկա սրման համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների ողջ համալիրի անշեղ կատարման կարեւորությունը։

Ռուսաստանի նախագահն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումները շարունակելու մասին։