Հալիվուդյան հանրահայտ դերասան Շոն Փենը օժանդակել է երկու ամերիկացի զբոսաշրջիկներին ազատմանը իրանական բանտից, հաղորդում է «Գարդիան»-ը:

Մի քանի ամիս առաջ Փենը հանդիպել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ եւ համոզել է քննարկել Իրանի իշխանությունների հետ ամերիկացիների ազատ արձակման հարցը:

«Գարդիան»-ը հիշեցրել է, որ Չավեսը ջերմ հարաբերություններ է ունի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Փենը հայտնի է քաղաքական ասպարեզում իր գործունեությամբ: Նա բազմիցս այցելել է Վենեսուելա եւ Կուբայում հանդիպել նաեւ Ֆիդել կաստրոյի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Իրանի անվտանգության ծառայությունները, 2009-ի հուլիսին, ձերբակալել էին Շոն Բաուերին, նրա հարսացուին` Սառա Շուրդին եւ նրանց մտերիմ Ջոշ Ֆաթալին, Իրանի եւ Իրաքի սահմանին: Նրանք հայտարարել էին, որ ճամփորդելիս են եղել Իրաքում եւ մոլորվել են: Իրանը ամերիկացիներին մեղադրել է լրտեսության մեջ:

Շուրդը ազատ էր արձակվել 2010-ի սեպտեմբերին, քանի որ նա առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել: 2011-ի օգոստոսին Բաուերն ու Ֆաթալը դատապարտվել են 8 տարվա ազատազրկման, այդուհանդերձ, այս տարվա սեպտեմբերին նրանք եւս ազատ են արձակվել: