Իշխանությունը՝ սեփական անձին աստվածային կերպար տալու մեծ գայթակղություն է ստեղծում: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Աշխարհում կան տարաբնույթ պաշտամունքի առարկաներ՝ միջատների, կովի, արևի և լուսնի, եղել են և կա նաև ինքնապաշտամունք, երբ մարդիկ գայթակղվում են սեփական անձը Աստծո տեղ դնելու պաշտամունքով: Նման դրսևորում, Աստծո հետ իրենց նույն հարթակում դնելու տենդենց կա ծայրահեղ աղանդավորական շրջանակներում: Եվ սա փորձ է մարդկանց իրական օրակարգից շեղելու, արհեստական բանավեճ հրահրելու նպատակով՝ շղարշի տակ թողնելով բուն խնդիրը: Իհարկե այս դեպքում ոչ միայն տվյալ անձն է մեղացոր, այլ նաեւ հանրությունը, որը հանդուրժում է նման մարդու»,- ասաց նա:

Արքեպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ ակնհայտ է, որ իշխանությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների կողմնակից է, սակայն այս ամենը քննադատողները այնպես չէ, որ դեմ են խաղաղության:

«Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, ինչպես եւ եկեղեցին, բայց պետք է ճշգրիտ գիտակցել՝ այդ խաղաղությունը ինչի հաշվին է լինելու: Եթե այդ խաղաղությունը լինելու է արժանապատվության, ինքնության հաշվին, իրհարկե, այդ խաղաղությունը չի կարող երկար գոյատեւել: Այն տեսիլքը, որ իշխանություննեևը սպասարկում  են խաղաղություն կերտելու համար, պետք է կառուցվի հավասարություն ապահովելու համար»,-ասաց նա: