Բասկետբոլի օլիմպիական չեմպիոն, Պորտլենդի, ԽՍՀՄ եւ Լիտվայի հավաքականների, նախկին կենտրոնական Արվիդաս Սաբոնիսը հոսպիտալացվել է Կաունասում:
Սաբոնիսի անվան կենտրոնական մարզապալատում կայացած ընկերական խաղից հետո 46-ամյա Սաբոնիսը սրտի կաթված է ունեցել, հաղորդում է delfi.lv-ն: Որոշ տվյալներով, Սաբոնիսը երկու անգամ կլինիկական մահ է տարել, հաղորդվում է նաեւ, թե կատարվել է ստենտավորում` սրտի անոթի լայնացում:
Սաբոնիսը հոկտեմբերի 24-ին կայանալիք Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում միակ թեկնածուն է:




























