Հոկտեմբերի 5-ին Չեչնիայում կրկնակի տոն է` Ռամզան Քադիրովի ծննդյան տարեդարձը եւ Գրոզնի քաղաքի օրը:
Սակայն Չեչնիայի ղեկավար Ռամազան Քադիրվը արգելել է իր ծննդյան 35-ամյակի կապակցույթամբ որեւէ տոնակատարություն անցկացել եւ սպառնացել է, որ աշխատանքից կազատի այն պաշտոնյաներին, ովքեր կփորձեն իրեն նվեր տալ:
Բացի այդ, նա արգելել է հրապարակել իր տարեդարձին նվիրված ամսագիրը, հաղորդում է «Վեստի»-ն:
Իսկ Գրոզնի քաղաքի օրվա առթիվ մեծ տոնակատարություններ են սպասվում` հայտնի աստղերի մասնակցությամբ: Մասնավորապես, ակնկալվում է հայտնի երգչուհի Շակիրայի եւ ջութակահար Վանեսա Մեյի մասնակցությունը:




























