Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը գերմանական Infineon ընկերության կողմից նոր գործարանի կառուցումն անվանել է չիպերի զանգվածային արտադրության ուղենիշ, հայտնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Գերմանիայի Դրեզդենում Infineon գործարանի հիմնարկեքի արարողությանը՝ ֆոն դեր Լեյենն ասել է, որ դա քայլ է դեպի Եվրոպայի նպատակը՝ մինչև 2030 թվականը կրկնապատկել իր մասնաբաժինը համաշխարհային չիպերի արտադրության մեջ մինչև 20 տոկոս՝ առկա հզորությունը քառապատկելու հաշվին:
Ընդ որում, նա զգուշացրել է, որ Եվրոպան դեռևս չափազանց կախված է հումքի առանձին մատակարարներից՝ նկատի ունենալով, մասնավորապես, այն փաստը, որ չիպսերի արտադրության համար անհրաժեշտ սիլիցիումի մետաղների արտադրության մեջ Չինաստանի մասնաբաժինը կազմում է 76%։
Եվրամիությունը ցանկանում է հասնել Ասիային ու ԱՄՆ-ին և նվազեցնել իր կախվածությունը Ասիայից՝ Թայբեյի և Պեկինի միջև լարվածության աճի ժամանակ:
Անցյալ ամիս դաշինքն իր համաձայնությունն է տվել չիպերի արտադրությունը սուբսիդավորելու 43 միլիարդ եվրոյի ծրագրին՝ փորձելով ապահովել կարևոր բաղադրիչների մատակարարումներն այն բանից հետո, երբ COVID-19-ի արգելափակումներն առաջացրեցին դեֆիցիտներ, որոնք ազդեցին ամեն ինչի արտադրության վրա՝ հեռախոսներից մինչև մեքենաներ և սառնարաններ:
Infineon-ն ակնկալում է, որ 5 միլիարդ եվրո արժողությամբ կիսահաղորդչային գործարանում արտադրությունը, որը կլինի ընկերության պատմության մեջ ամենամեծ ներդրումը, կսկսվի 2026 թվականին:





























