Ջո Բայդենի վարչակազմը ժամանակավորապես 1500 հավելյալ զորք կուղարկի՝ օգնելու հսկել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը՝ նախապատրաստվելով անօրինական ներգաղթի հնարավոր աճին այս ամսվա վերջին՝ COVID-ի սահմանային սահմանափակումների վերացումից հետո, երեքշաբթի Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան:
Սահմանափակումները, որոնք հայտնի են որպես Title 42, պետք է չեղարկվեն մայիսի 11-ին: Դրանք թույլ են տալիս ԱՄՆ իշխանություններին արագորեն արտաքսել անօրինական միգրանտներին Մեքսիկա՝ առանց ապաստան հայցելու հնարավորության։
Բայդենը ռեկորդային թվով միգրանտների (անօրինական կերպով ԱՄՆ-Մեքսիկա սահմանը հատելիս բռնված միգրատներ) խնդրին է բախվել, 2021 թվականից ի վեր, երբ ստանձնել է պաշտոնը: Բայդենը քննադատության է ենթարկվել հանրապետականների կողմից նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քաղաքականությունից հրաժարվելու համար, ով ներկայումս իր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն է:
Զինվորականները կլրացնեն ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատանքը, բայց ոչ մի իրավապահ գործողություն չեն իրականացնի, հայտնում է անանուն պաշտոնական աղբյուրը։ Փոխարենը, նրանք կզբաղվեն ցամաքային մոնիտորինգով և տվյալների մուտքագրմամբ:





























