Բուլղարիայի տեխնիկական կառավարությունը չորեքշաբթի օրը կայացած նիստում որոշել է չեղարկել ուկրաինական որոշ ապրանքների մատակարարման ազգային սահմանափակումները։ Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

«Ուկրաինայից մատակարարումների խնդրի վերաբերյալ համաեվրոպական որոշում է կայացվել, ուստի ազգային որոշումը չեղարկվել է»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Բուլղարիան համաձայնել է շուկան կայունացնելու Եվրահանձնաժողովի առաջարկին, և դրա որոշումն ուժի մեջ է մտնում եվրոպականի հետ միաժամանակ։

Ավելի վաղ Բուլղարիայի տեխնիկական կառավարությունը որոշել էր ապրիլի 24-ից հունիսի 30-ն արգելել Ուկրաինայից մի շարք ապրանքների ներմուծումը։ Արգելվել էր քան 20 տեսակի ապրանքների ներմուծումը հանրապետություն։