Ֆրանսիան իր զինված ուժերի կարիքների համար կգնի ամերիկյան Switchblade 300 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ամերիկյան AeroVironment ավիաարտադրողը։
«ԱՄՆ-ի բանակի հետ նոր պայմանագիրը ներառում է Switchblade 300-ի ռազմական վաճառքն արտասահմանում, առաջին անգամ Ֆրանսիայում»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի այդ, նշվում է, որ բացի Ֆրանսիայից, նույն մոդելի անօդաչու սարքերը կուղևորվեն մեկ այլ դաշնակից պետություն, ինչը կընդլայնի ընկերության ներկայությունն աշխարհում։
Figaro թերթը նշում է, որ ամերիկյան ընկերության հետ պայմանագիրն ի վնաս եվրոպացի արտադրողների է։ «Ֆրանսիան աջակցում է ամերիկացիներին՝ ի վնաս լեհերի, որոնք արտադրում են շատ լավ Warmate անօդաչու սարքեր, որոնք նրանք վաճառում են, օրինակ, Հնդկաստանին», - մեջբերում է թերթն իր ռազմական փորձագետ Քսավյե Տիտելմանին։
Switchblade 300-ն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքերից է։ Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը 600 սերիայից տարբերվում են իրենց ավելի փոքր չափերով և հեռահարությամբ:





























