Ինձ թվում է՝ դուք Հայաստանից կտրված եք, որովհետեւ այսօր որեւէ ռեստորանում հարսանիք անելու համար պետք է 3-6 ամիս առաջ հերթագրվել. Բա ո՞վ է անում այդ խնջույքները: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի պնդմանը, թե հազարավոր ընտանիքներ Հայաստանում խնջույքներ չեն անում:

«Դուք էլ եք խնջույքներ անում, ձեր խմբակցությունն էլ է խնջույքներ անում: Լավ էլ քեֆ եք անում, ուրախանում եք: Ասենք, էդ ի՞նչ ասելու բանէ, որ խնջույք չեք անում: Ուզում եք ենթատեքստով ամոթանք տաք այն մարդկանց, որ ծնունդ, կնունք կամ հարսանիք են անո՞ւմ»,-ասաց Փաշինյանը: