ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Ջասթին Ֆրիդմանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում: 

Նա նախատեսում է հանդիպումներ պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների hետ եւ  քննարկելու երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր: 

Հայաստանում Ֆրիդմանը քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ռազմավարական շահերը: