Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Արմավիր - Նոր Կեսարիա գյուղի ճանապարհին, Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Jetta և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն,

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Բախման հետևանքով «04»-ը վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գուոտւց, հայտնվել դաշտում, բախվելով այնտեղով անցնող ջրատար խողովակի երկաթե փականին։

Վթարի փաստով՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավոտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ քարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։