Թուրքիայում խորթ մայրը ստիպել է 10  եւ 5 տարեկան երեխաներին պոռնոֆիլմեր դիտել եւ  գրտնակով ծեծել նրանց:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ երեխաների հայրը դիմել է իրավապահ մարմիններին՝ պնդելով, որ իր 10-ամյա աղջկան եւ   5-ամյա տղային իր երկրորդ կինը ստիպել է պոռնոֆիլմեր դիտել: Դիմումից հետո իրավապահ մարմինները երեխաներին դատահոգեբանի մոտ տարել, որտեղ 10-ամյա աղջիկը պնդել է, որ խորթ մայրն իրենց ստիպել է պոռնոֆիլմեր դիտել եւ մշտապես ծեծել է գրտնակով: Աղջնակը նշել է, թե վախեցել է խորթ մորից եւ չի ասել այդ մասին հորը, եւ երբ իրենք տեղափոխվել են հորաքրոջ տուն, նա ռիսկ է արել ասել այդ մասին:

Դատարանը խորթ մորը դատապարտել է 10 ամիս ազատազրկման: