Չիլիում տեղակայված Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետների խումբն ստացել է Տիեզերքում հազվագյուտ աստղային գոյացության պատկերը:
Աստղադիտարանի գլխավոր աստղադիտակի ինֆրակարմիր տեսախցիկի օգնությամբ նրանց հաջողվել է բացահայտել եւ նկարել հսկա աստղի շուրջ գազից եւ փոշուց գրեթե կատարյալ պատյանը:
Շնորհիվ սպիտակ եւ դեղիկ գույների համակցության, գոյացությունը նման է «պինդ եփած եւ մեջտեղից կտրված ձվի», ասել է գիտնականների խմբի ղեկավար Էրիկ Լագատեկը:
Օբյեկտն այնքան մեծ է, որ գրեթե հազար անգամ լայն է Արեգակից, եւ պայծառ է մոտ 500 հազար անգամ:
Իսկ մերձակայքում կա միգամածություն, որը կարող է տեղավորել բոլոր մոլորակները, Արեգակնային համակարգի կրկնակ համակարգերը եւ անգամ գիսավորները, որոնց ուղեծիրները տարածվում են Նեպտունի ուղեծրից այն կողմ, հաղորդում է NEWSru.com-ը:



























