Ղրղըզստանի տարածքում արգելվել է խաղային բիզնեսը. օրինագիծը երկրի խորհրդարանում ընդունվել է սեպտեմբերի 29-ին։
Խաղատների գործունեության դադարեցման վերաբերյալ արգելքն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հունվար 1-ից, հայտնում է Tazabek-ը։
«Կողմ» է քվեարկել 105, «դեմ»՝ 1 պատգամավոր։ 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Փաստաթուղթը ստորագրելու համար ուղարկվել է երկրի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաեւային։




























