Պակիստանի մայրաքաղաք են բերվել բանակի զորքերը, որոնք ոստիկանության հետ միասին փորձում են պահպանել կարգուկանոնը։

Ըստ իշխանությունների՝ նման միջոցներ են ձեռնարկվել չդադարող անկարգությունների պատճառով։

Պակիստանում բողոքի ցույցերը սկսվել են նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին դատարանը 8 օրով ձերբակալել է Իմրան Խանին։