2012 թվականին 2700 դրամով կավելացվեն թոշակներն ու նպաստները: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը` ներկայացնելով 2012 թ. պետական բյուջեի նախագիծը:
Մասնավորապես` ընտանեկան նպաստները 26.8 հազ. դրամից կբարձրացվեն մինչեւ 29.5 հազ. դրամ, իսկ աշխատանքային թոշակները` 28.4 հազ. դրամից` մինչեւ 31.3 հազ. դրամ:




























