Երեւանում նախատեսվում է կազմակերպել տնտեսական ֆորում հայ եւ վրացի գործարարների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, սեպտեմբերի 28-ին, հայ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:
NEWS.am-ին Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դրա առթիվ շուտով Հայաստան կայցելի Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան:
Վրաց դեսպանը առաջարկել է տնտեսական հարցերի համար պատասխանատու պատգամավորներին ներկայացնել առաջարկներն` ըստ ոլորտների եւ հավանական հագործակցության ուղղությունների, որոնք կարող են քննարկվել ֆորումի շրջանակներում:
Հայ պատգամավորներն իրենց հերթին կարեւորել են համագործակցությունը զբոսաշրջության, ճանապարհաշինության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում:




























