Իսրայելը հայտարարել է «Իսլամական ջիհադ» հրթիռային ծրագրի ղեկավար Ալի Հասան Գալիին Գազայի հարավում գտնվող բնակելի շենքի գիշերային գնդակոծության ժամանակ վերացնելու մասին, գրում է Haaretz-ը։
«Գալին համարվում էր պաղեստինյան իսլամական ջիհադի առանցքային դեմքը: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Իսրայելի վրա վերջերս իրականացված հրթիռային հարձակմանը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
«Իսլամական ջիհադի» հայտարարության մեջ նշվում է, որ Գալին սպանվել է կազմակերպության երկու այլ բարձրաստիճան ղեկավարների հետ միասին։ Նրանց անունները չեն նշվում։
Վերջին հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, այդ թվում՝ հինգ կին և հինգ երեխա, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» երեք առաջնորդներ, գրում է Reuters-ը։ Զոհվածների թվում կա նաև ՌԴ քաղաքացի՝ հրթիռը դիպել է նրա բնակարանին՝ սպանելով նրա ողջ ընտանիքը։





























