Սիրելի՛ ռուս բարեկամներ, եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից։ Մենք դեռ պաշտպանում ենք համագործակցությունը և բարեկամությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թուրքական ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Դուք կանգնած եք այն մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք երեկ բացահայտվեցին այս երկրում»,- գրել է նաև ընդդիմադիրը։