Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը պահանջել է դատել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով մեղադրվում է կոռուպցիայի և պետական միջոցների յուրացման մեջ։
Ըստ BFM-ի՝ պահանջը կապված է Լիբիայի իշխանությունների կողմից 2007 թվականի նախընտրական քարոզարշավի հնարավոր ֆինանսավորման դեպքի հետ։
Գործում ներգրավված են 12 մեղադրյալներ, այդ թվում՝ ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գինը։





























