Սահմանվել է, որ դեկտեմբերի 16-ին օպերատիվ հրամանատարի հրամանատարությամբ գործող օդային օպերատիվ կենտրոնն ուկրաինական կողմից տեղեկություն է ստացել Լեհաստանի օդային տարածքին մոտեցող օբյեկտի մասին, որը կարող է հրթիռ լինել։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝օպերատիվ հրամանատարը չի կատարել իր պարտականությունները։
«Նրանք ինձ և այլ ծառայություններին չեն տեղեկացրել, ինչպես պահանջում են ընթացակարգերն այն դեպքում, եթե օբյեկտ հայտնվի Լեհաստանի օդային տարածքում», - հավելել է պաշտոնյան։
Նախարարը դժգոհություն է հայտնել ընկած հրթիռի որոնումների կապակցությամբ։





























