Ղրիմի Ջանկոյի շրջանում Մի-28 ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մայիսի 12-ին ժամը 15.42-ի սահմաններում Ղրիմի Հանրապետության Ջանկոյի շրջանում պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս վթարի է ենթարկվել Մի-28 ուղղաթիռը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկու օդաչուներն էլ զոհվել են։ Գերատեսչությունում ընդգծել են, որ թռիչքն իրականացվել է առանց մարտական լրակազմի։ Ավերածություններից հաջողվել էախուսափել։
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը տեխնիկայի խափանումն է եղել։ Վթարի վայր է ուղարկվել ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։





























