Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 19:40-ի  դրությամբ շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաեւ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: