Երկար ճանապարհից հոգնած, պլեդ-ծածկոցի մեջ փաթաթված՝  նայում ես բաց երկնքի տակ այս արարին եւ մտածում՝ ինչ լավ է, որ հենց հիմա անձրեւ չի գալիս: Թեեւ անձրեւը դժվար թե խանգարեր դերասաններին, որոնք անտեսելով ցուրտը, հանդիսատեսի համար մեկուկես ժամում ներկայացրին 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն այնպիսի դիպուկ մեկնաբանությամբ, որ կարողացան «մերկացնել» ճշմարտությունը. 100 տարի անց ոչինչ չի փոխվել. մեկդարյա պատմությունն այսօր կրկնվում է։ 

ARS_0406.jpg (4.25 MB)

Անձրեւն ամեն դեպքում եկավ՝ ներկայացման ավարտից հետո, երբ դերասան Մկրտիչ Արզումանյանը լրագրողներին պատմում էր, թե Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն ինչ նպատակով է հասել հեռավոր Բերդ, որտեղ անձրեւն ու մառախուղն ասես երբեք չեն դադարում։

ARS_0623.jpg (2.78 MB)

«Convivial Reunion»․ այսպես է կոչվում Երեւանի կոնյակի գործարանի արդեն ավանդական դարձած նախաձեռնությունը, որի շրջանակում ընկերության աշխատակիցները գործից դուրս միասին ժամանակ են անցկացնում՝ մասնակցելով մշակութային տարբեր միջոցառումների։ Այն իր բնույթով ամփոփում է ընկերության Convialite՝  աշխատանքի լուսանցքներում միմյանց հետ ջերմ եւ հագեցած պահերը կիսելու գաղափարը։

4I3A8875.jpg (433 KB)

Եվ քանի որ գործարանի՝ Բերդի մասնաճյուղի աշխատակիցները միշտ չէ, որ կարողանում են այցելել Երեւան եւ մասնակցել մշակութային միջոցառումներին, մասնաճյուղի 20-ամյակի առթիվ Երեւանի կոնյակի գործարանը որոշել է այս նախաձեռնությունը տանել հյուսիսարեւելյան սահմանին գտնվող Բերդ քաղաք։

«Այստեղ եմ Երեւանի կոնյակի գործարանի հրավերով եւ ուզում եմ շնորհավորել այս մասնաճյուղի 20-ամյակը։ Հրաշալի բեմ ստացանք։ Կազմակերպիչներն ամեն ինչ արել էին, որ ոչ մի վայրկյան չզգանք, որ այլ վայրում ենք ներկայացումը խաղում։ Մեզ համար շատ հոգեհարազատ ներկայացում է, շատ արդիական։ Վերջում բոլորս միասին հուզվում ենք ու շատ բարդ է ամեն անգամ այս թեմայի միջով անցնելն ու այդ ամենը նորից զգալը։ Կարծում եմ՝ հանդիսատեսն էլ հավանեց»,- ասում է Մկրտիչ Արզումանյանը։

4I3A8922.jpg (3.21 MB)

Իսկ մինչեւ ներկայացման մեկնարկը՝ շրջայց գործարանում՝ հատուկ լրագրողների համար։ Մառախուղի եւ խաղողի սպիրտի բուրմունքի միջով մի արտադրամասից մյուսն ենք գնում։

4I3A8508.jpg (2.67 MB)

Մթերման ժամանակ այստեղ կշռում են խաղողով բեռնված մեքենաները, տեղում վերցնում խաղողի հյութի նմուշները, այնուհետեւ խաղողը բեռնաթափում են եւ ուղարկում հատուկ օդաճնշիչ մամլիչներ, ասում է Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը։ «Ուրեմն երիտասարդ աղջիկներն այլեւս չե՞ն տրորում խաղողն իրենց սլացիկ ոտքերով», - կատակում են լրագրողները։ «Մամլիչը շատ ավելի արդյունավետ է, - նույնպես կատակով արձագանքում է գործարանի ղեկավարը,- հինգ ժամում 25 տոննա խաղող է ճզմում»:

4I3A8817.jpg (533 KB)

Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը հիմնադրվել է 2003-ին։ Մինչեւ 2009-ը այստեղ միայն մթերումն էր կատարվում, եւ գինենյութն էր ստացվում, որն այնուհետեւ ուղարկվում էր Երեւան։ 2009-ին Բերդում կառուցվեց թորման արտադրամաս։ 2012-ին արտադրամասերին ավելացավ սպիրտի հնեցման մառանը։

Ինչո՞ւ Երեւանի կոնյակի գործարանն Արարատից եւ Արմավիրից հետո իր երրորդ մասնաճյուղը հիմնեց հենց Բերդում։ Գործարանի ղեկավարը բացատրում է՝  նախ այս տարածաշրջանում կլիման այնպիսին է, որ ցրտահարության վտանգ չկա, հետեւաբար խաղողի վազերը ձմռանը պահելու կարիք չկա։ Երկրորդ՝ այստեղ աճում է բանանց եւ ռքացիթելի բավականին քաղցր սորտերի շատ բարձրորակ խաղող։ Եվ երրորդ՝ այս կերպ Երեւանի կոնյակի գործարանն աշխատանք է ապահովում սահմանամերձ մարզի խաղողագործների համար, ինչը շատ կարեւոր է այս մարզից արտագաղթը կանխելու տեսանկյունից։

«Եթե Արարատյան դաշտում խաղողի վազը պահում ենք, որ չցրտահարվի, այստեղ կլիման ավելի մեղմ է, այդ խնդիրը չկա։  Մյուս գործոնը որակն է եւ սահմանամերձ բնակավայրերում ապրող ժողովրդին օգնելը»,- ասում է նա։

ARS_0163.jpg (927 KB)

Մարզի բնակիչների համար գործարանի կարեւորությունը լրագրողների հետ զրույցում ընդգծում է նաեւ Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

«Արդեն 20 տարի է՝ համայնքում գործում է կոնյակի գործարանը։ Այն նպաստում է տեղի գյուղատնտեսության, եւ մասնավորապես, մեր հին, ավանդույթներ ունեցող խաղողագործության ավելի մեծ թափով զարգացմանը։ Բնակչության՝ համայնքում մնալու առումով շատ կարեւոր նշանակություն ունի գործարանը, որովհետեւ տեղի բնակչությունը համոզված է, որ հողագործությամբ զբաղվելուց հետո մթերքն իրացնելու տեղ կունենա, ու ինչքանով տեղեկացված եմ՝ ոչ մի կիլոգրամ չմթերված խաղող չի մնում, ամբողջը գործարանն ընդունում է», – ասում է նա։

ARS_0926.jpg (2.60 MB)

Արդեն ուշ երեկոյան՝ կոնյակով եւ դրանից պատրաստված յուրօրինակ կոկտեյլներով մարմինդ ու հոգիդ ջերմացնելուց հետո, Դիլիջանի հյուրանոցներից մեկի պատուհանից անձրեւին նայելիս եւ խորհելիս՝ հանկարծ հայտնաբերում ես Երեւանի կոնյակի գործարանի հաճելի անակնկալը՝ մեկ շիշ նոր ARARAT Coffee սուրճի համով կոնյակ՝ հատուկ քեզ ուղղված ձեռագիր երկտողով բացիկի կողքին։

Անահիտ Սարգսյան