Չինական ձկնորսանավը շրջվել է Հնդկական օվկիանոսի կենտրոնական մասում, ինչի հետեւանքով կորել է կապն անձնակազմի 39 անդամների հետ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Նավի վրա Չինաստանի 17, Ինդոնեզիայի 17 եւ Ֆիլիպինների 5 քաղաքացիներ կային։ Նրանք բոլորը համարվում են անհետ կորած, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, տեղեկացրել է հեռուստաալիքը։
Միջադեպից հետո Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է լրացուցիչ փրկարարական ուժեր ուղարկել եւ համակարգել միջազգային որոնողափրկարարաան աշխատանքները։





























