Ավստրալիայի հարավ-արևելքում բախվել են երեխաներով ավտոբուսը և բեռնատարը, ինչի հետևանքով տարրական դպրոցի 45 աշակերտ վիրավորվել է, նրանցից 18-ը հոսպիտալացվել են, հայտնում է ABC ռադիոկայանը։

Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Մելբուռնի արևմտյան արվարձաններից մեկում։ Ծանր մեքենան մեծ արագությամբ բախվել է տարրական դասարանների աշակերտներ տեղափոխող դպրոցական ավտոբուսին, որից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։ Վթարի հետեւանքով 18 դպրոցականներ ծանր վնասվածքներ են ստացել, մնացածը տեղում ստացել են բուժօգնություն եւ տեղափոխվել տուն։

«Երեխաները լուրջ վնասվածքներ են ստացել՝ լուրջ վերքեր, կոտրվածքներ և վերջույթների ջախջախում, ինը հոգի հոսպիտալացվել են Մելբուռնում՝ անհապաղ վիրաբուժական բուժման համար, ևս երեք երեխա ստացել է ողնաշարի վնասվածքներ և հետագայում վիրահատվելու են»,- ռադիոկայանի եթերում ասել է Մելբուռնի թագավորական մանկական հիվանդանոցի տնօրեն Բեռնադետ Մակդոնալդը՝ հավելելով, որ 5-ից 11 տարեկան եւս 6 տուժածներ տեղափոխվել են Sunshine հիվնդանոց, նրանցից երեքը շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում։

Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ բեռնատարի վարորդը, ով մեղավոր է եղել վթարի համար, ձերբակալվել է դեպքի վայրում, սպասվում է, որ վտանգավոր վարելու մեղադրանք է առաջադրվելու, որը հանգեցրել է ծանր հետևանքների: