Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Ինչպես հաղորդում է АПА-ն, հանդիպմանը քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառության եւ առեւտրի հնարավորությունների ընդլայնման հարցերը:

Միխայիլ Մյասնիկովիչը նախագահ Իլհամ Ալիեւին ներկայացրել է համագործակցության ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ։