Հարվարդի համալսարանում նախօրեին կայացել է Շնոբելյան (Հականոբելյան) մրցանակաբաշխությունը՝ նվիրված գիտության ամենակասկածելի ձեռքբերումներին։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, մրցանակներ հանձնվել են 10 անվանակարգերում։

Դափնեկիրներ են դարձել աշխարհի վերջը կանխագուշակող որոշ մարդիկ, ինչպես նաեւ այն հետազոտության հեղինակները, ովքեր նշել են, թե ինչպես է միզելու պահանջն ազդում որոշումներ ընդունելու վրա։ Պարգեւը հանձնվել է «Բժշկություն» անվանակարգում։

Հաղորդվում է, որ Հականոբեյան մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրներից է դարձել նաեւ մի նորվեգացի։ Նա փորձել է վերլուծել, թե ինչու են մարդիկ առօրյայում հառաչում։

Մրցանանակիրների շարքում է նաեւ Վիլնյուսի քաղաքապետ Արթուրաս Զուոկասը, ով առաջարկել էր ավտոմեքենաների անօրինական կայանման դեմ պայքարել տանկերի միջոցով եւ ցույց տվել, թե ինչպես է դա լինում, հայտնում է Росбалт-ը: