Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում այսօր` սեպտեմբերի 30-ին, սկսվել է երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող աղքատների հաշվառման գործընթացը:

Նախնական տեղեկություններով, 12 մլն բնակչությամբ քաղաքում, աղքատների թիվը 40 հազարի է հասնում:

Իշխանությունները հայտարարում են, որ ցանկանում են օգնել աղքատներին` մասնագիտական կրթություն կամ ծերության կենսաթոշակ ստանալու հարցերում:

Իրավապաշտպանների որոշ խմբեր դեմ են նման հաշվառմանը, հաղորդում է BBC-ն: