Նիկոտին պարունակող վեյփ ծխելը կապված է պատանիների չափից ավելի շատ ալկոհոլ օգտագործելու բարձր հավանականության հետ, պարզել են ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի հետազոտողները։ Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Substance Use & Misuse ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են 13-18 տարեկան ավելի քան 50 հազար պատանիների տվյալները, որոնք մասնակցել են 2017-2019թթ. անցկացված հարցմանը։ Կամավորականները լրացրել են հարցաթերթիկ, որտեղ նշել են՝ խմե՞լ, թե՞ ծխել են վերջին մեկ ամսվա ընթացքում։
Ուսումնասիրելով ստացված տեղեկությունները՝ գիտնականները հայտնաբերել են. նրանց համեմատ, ովքեր ընդհանրապես նիկոտին չեն օգտագործել, վեյփեր-դեռահասները 21 անգամ ավելի շատ են մասնակցել 3-5-օրյա հարբեցողությանը։ Ինչպես սովորական ծխողների, այնպես էլ վեյփերների պարագայում, վերջինների համար 36 անգամ ավելի շատ է եղել այն հավանականությունը, որ նրանք տասը կամ ավելի շատ անգամներ են մասնակցել հարբեցողությունների։
«Չնայած այս ասոցիացիաների պատճառահետեւանքային կապը պարզ չէ, էֆեկտի մասշտաբներն անհանգստացնող են՝ հաշվի առնելով այն վնասը, որն այդ նյութերը հասցնում են պատանիներին»,- նշել են գիտնականները։




























