Եվրոպայում գազի ֆյուչերսների արժեքն ուրբաթ առավոտյան աննշան բարձրանում է, բայց առայժմ մնում է վերջին օրերի միտման շրջանակում՝ հետեւողականորեն իջնելով, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Ըստ TTF ինդեքսի (Եվրոպայում ամենամեծ հաբը, գտնվում է Նիդեռլանդներում)՝ հունիսյան (մոտակա) ֆյուչերսներն աճուրդները բացել են հազար խորանարդ մետրը 334 դոլարի մակարդակում ((+0,4%)։ Իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 9.08-ին գազի գինը կազմել է 338,5 դոլար (+1,7%)։ Գնանշումների դինամիկան ներկայացվել է նախորդ աճուրդային օրվա հաշվարկային գնից ելնելով՝ հազար խորանարդ մետրը 332,8 դոլար։
Եվրոպայում գազի բորսայական գինն իջնում է անցած տարեվերջից։ Իսկ ավելի վաղ՝ մայիսին, ավելի քան մեկուկես տարի հետո (2021թ. հունիսից) գինն իջել է 350 դոլարից։ Դա ավելի քան տասն անգամ ցածր է անցած տարվա գարնան առաջին օրերի ռեկորդային մեծություններից՝ հազար խորանարդ մետրը մոտ 3 900 դոլար։





























