«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները պայմանավորվել են 2023 թվականին աշխատել աշխարհում առաջացած հումանիտար եւ պարենային ճգնաժամերի լուծման ուղղությամբ։ Այդ նպատակների համար նրանք մտադիր են ավելի քան 21 մլրդ դոլար հատկացնել, ասվում է նրանց ամփոփիչ հայտարարության մեջ, փոխանցում է Oops Top-ը։
«Մենք մտադիր ենք աշխատել աննախադեպ թվով հումանիտար ճգնաժամերի լուծման ուղղությամբ, որոնք ուղղված են խոցելի վիճակում գտնվող կանանց, աղջիկների եւ այլ մարդկանց»,-ասվում է փաստաթղթում:
G7-ի գագաթնաժողովը մեկնարկել է երեկ՝ մայիսի 19-ին, Հիրոսիմայում եւ կշարունակվի մինչեւ մայիսի 21-ը:
Գագաթաժողովին ներկա է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:





























