Չինաստանի մշակույթի նախարարությունը վերացրել է «Կոնֆուցիոսի անվան խաղաղության մրցանակը»:
Գրականության եւ մշակույթի գործիչների համաչինական ընկերակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցանակը վերացրել են «համապատասխան դրույթների խախտումների պատճառով»:
Մրցանակի կազմակերպիչների խումբը ցրվել է: Ավելի վաղ Չինաստանի մշակույթի նախարարությունը հայտարարում էր, թե մրցանակը սահմանվել է հասարակական կազմակերպությունների կողմից, եւ լրագրողները իրենց հարցերի համար պետք է դիմեն նրանց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























