Ուկրաինայի Գենշտաբը հաղորդել է, որ Բախմուտի ուղղությամբ ռուսաստանյան զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները, իսկ Բախմուտ քաղաքի համար մարտերը չեն դադարում, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
«Հակառակորդը շարունակում է հիմնական ջանքերը կենտրոնացնել Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում։
Ընդհանուր առմամբ, անցած օրվա ընթացքում 53 ռազմական բախում է տեղի ունեցել ռազմաճակատի նշված հատվածներում, մարտական գործողությունների էպիկենտրոնը շարունակում է մնալ Բախմուտը և Մարյինկան»,- նշվում է Ուկրաինայի Գենշտաբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեղեկացրել էր Դոնեցկի Արտյոմովսկ (Բախմուտ) քաղաքը լիակատար վերահսկողութայն տակ վերցնելու մասին։





























