Այսօր Հիրոսիմայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրն է, որտեղ առաջնորդները քննարկում են Ուկրաինային աջակցության իրենց հաջորդ փաթեթը, տեղեկացնում է BBC-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ ժամանել է Հիրոսիմա և միացել կիրակնօրյա առանցքային բանակցություններին։

ԱՄՆ-ն արդեն համաձայնել է դաշնակիցներին թույլ տալ Ուկրաինային տրամադրել իրենց F-16 կործանիչները, ինչը «նշանակալիորեն կբարձրացնի Կիևի հզորությունը»։

G7-ի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, իսկ այս տարի հրավիրվել էր ևս ութ երկիր։

Գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում են Ուկրաինայի նախագահ Զելենսկու, ԱՄՆ նախագահ Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակի ելույթները։

Նշվում է, որ Զելենսկին արդեն հանդիպել է, այսպես կոչված, Գլոբալ Հարավի երկրների առաջնորդների հետ, որոնք, թեև G7-ի պաշտոնական մաս չեն կազմում, բայց հրավիրվել են Ճապոնիայում անցկացվող գագաթնաժողովին։

Ավելի վաղ կայացել էին Զելենսկու հանդիպումները Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ։