Կանադան Ուկրաինային աջակցելու է այնքան երկար և այն չափով, որն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ նրա հակամարտության ժամանակ, ներառյալ ուկրաինացի զինվորների, հավանաբար, նաև օդաչուների,  պատրաստումը, կիրակի հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, տեղեկացնում է  Reuters-ը։

Հիրսոիմայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի ընթացքում  Թրյուդոն հայտարարել է լրագրողներին, որ «մենք միշտ ձգտում ենք ավելին անել», երբ խոսքը վերաբերվում է Ուկրաինային աջակցելուն։

Երբ նրան հարցրեցին ուկրաինական զինվորականների պատրաստման մասին, նա հայտարարեց, որ Կանադան շարունակում է զինվորների ուսուցումը, որն առաջիկայում կարող է տարածվել նաև օդաչուների պատրաստման վրա։

ԱՄՆ նախագահը և բարձրաստիճան պաշտոնյաները ուրբաթ G7-ի առաջնորդներին հայտնել էին, որ Վաշինգտոնը սատարում է F-16 կործանիչների համար ուկրաինական օդաչուների պատրաստման համատեղ ծրագրերը։