Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի կոչ է արել Հյուսիսային Կորեային դադարեցնել բալիստիկ հրթիռների փորձարկումները՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ամրացված սահմանն այցելելուց հետո, Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ գագաթնաժողովի նախաշեմին, տեղեկացնում է Reuters-ը։
Շոլցը, որն այցելել է Հարավային Կորեա Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո, հրթիռների փորձարկումներն անվանել է Կորեական թերակղզում «դեռևս վտանգավոր մնացող իրավիճակի» նշան։
«Սա սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար»,- հայտարարել է նա ռազմաբազայում՝ Հարավային և Հյուսիսային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտի այցելելուց հետո։
Ըստ նրա, Գերմանիայի, որպես բաժանված ազգի, պատմությունը հաղթահարվել է, իսկ Կորեական թերակղզում բաժանումը պահպանվում է։



























