Պղնձի բորսայական արժեքը երկուշաբթի ցույց է տալիս 1 տոկոս անկում։ Շուկաները գնահատում են արդյունաբերական մետաղի պահանջարկի հեռանկարները, վկայում են սակարկությունների տվյալները:
Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսներն էժանանում են 1,37 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց հասնելով 3,6818 դոլարի։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը ավելացել է 0,97 տոկոսով՝ մինչեւ 8 251,5 դոլար, ալյումինի արժեքը մնացել է նախորդ փակման մակարդակին՝ 2 283,5 դոլար, ցինկի գինն աճել է 0,81 տոկոսով՝ մինչեւ 2 479 դոլար:





























